Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Գուերայի հեղինակած շատրվանային նախագծերից մեկը կարող է կառուցվել Երևանում

Գուերայի հեղինակած շատրվանային նախագծերից մեկը կարող է կառուցվել Երևանում
14.07.2012 | 19:28

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդունել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում Երևան այցելած Էլեոնորա Գուերային և նրան ուղեկցող գործընկերներին:

Հանրահայտ սցենարիստ, բանաստեղծ, նկարիչ և քանդակագործ Տոնինո Գուերայի այրին` Էլեոնորա Գուերան, հիացմունք արտահայտելով մայրաքաղաքի ինքնատիպ շատրվանների մասին, նշել է, որ ամուսինը հայտնի է եղել նաև իր հեղինակած շատրվանների նախագծերով և հույս է հայտնել, որ դրանցից մեկն էլ կարող է կառուցվել Երևանում:
Տոնինո Գուերայի շատրվանային նախագծերի իրագործող ինժեներ-ճարտարապետ Ռիտա Ռոնկոնին քաղաքապետին է ներկայացրել ուերայի նախագծերով արդեն կառուցված շատրվանների լուսանկարներով ալբոմը: Ծանոթանալով իրագործված նախագծերին՝ Տարոն Մարգարյանն առաջարկել է Երևանի գլխավոր ճարտարապետի հետ քննարկել Գուերայի հեղինակած շատրվանային նախագծերն ու ավելի հստակ առաջարկ ներկայացնել քննարկման:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4367

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ